суббота, 1 февраля 2014 г.

Այս գրառումը ես արել եմ շատ վաղուց, ուզեցի էստեղ էլ դնել :Ճ 
http://armparents.com/2011/11/09/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF/
Բարև Հարգելիներս!!!!
Աստղիկի առաջարկով կփորձեմ գրել դայակ ընտրելու փորձիս մասին!!!!
Նախ նշեմ, որ երեխայիս մեկ տարեկանը լրանալուց ի վեր սկսեցի աշխատել: Եվ, որպեսզի մեր տատիկը մի փոքր ժամանակ ունենա սեփական անձի համար, որոշեցինք օրվա մի մասը դայակ կանչել (ամենաքիչը 4 ժամ):
Հայտարարվեց "քասթինգ"... :)
Օրեկան մի քանի կին էին գալիս մեր տուն իմ երեխայի դայակի պատվավոր կոչումը ստանձնելու համար: Ընտրությունը շատ դժվար էր, մինչ այն պահը, երբ մեզ այցելեց Մերի Պոպինսը... ներողություն` Քնարիկը :)
Առաջին հայացքից շատ ինտելիգենտ, կիրթ, ժպտերես մի կին: Իմ տղան միանգամից հալվեց, և ես հասկացա, որ ՆԱ է:
Սենտիմենտալությունը դնելով մի կողմ` նշեմ մի քանի կետեր, որ ինձ համար շատ կարևոր են եղել.
1. Կիրթ լինելը
2. Մաքրությունը (ուշադիր էի, հաճելի հոտով, կոշիկները մաքուր, եղունգները կարճ ու խնամված և այլն)
3. Ռուսախոս լինելը (ինձ համար ևս մի կարևոր պայման):
4. Իմ տանը մոտ ապրեր, բայց ոչ այնքան, որ բակ իջնելիս երեխայի հետ մտներ իր տուն ասենք ճաշ տաքացնելու: Մոտավորապես 2-3 կանգառ հեռավորության վրա, որ գալ-գնալը հեշտ լիներ հատկապես չնախատեսված դեպքերի համար:
5. Ընտանեկան կարգավիճակը "թեթև լիներ", այսինքն մեծ ընտանիք ու մեծ հոգս չունենար իր ուսերին (1. որ երեխայի հետ շփումը ուրախ ու անմիջական լիներ, ոչ թե հոգսաշատ, 2. դեպքեր են եղել, որ չնախատեսված զանգել եմ ժամը 6-ին և ասել, որ մինչև 10-ը պետք է մնա, կամ շաբաթ-կիրակի գա): Մեր Քնարիկը միայն մեկ ուսանող աղջիկ ուներ և շատ հեշտ էր հարմարվում իմ դրած պայմաններին:
6. Հարցնում էի ընտանիքի անդամների աշխատունակությունը (միայն իմ տված գումարը իր տան եկամուտը չլիներ - եղել են օրեր, որ չեմ կանչել, հետևաբար ամսեկան գումարը պակասել է):
7. Կարող եք իր նախորդ աշխատատեղի մասին հետաքրքրվել և, ինչու ոչ, զանգահարել:
8. Շատ կարևոր է, որ դայակին երկարաժամկետ պայմանով ընտրեք: Ոչ մի դեպքում թույլատրելի չէ դայակներին ժամանակ առ ժամանակ փոխել:
Էս պահին այսքանը հիշեցի, հետո կավելացնեմ էլի, կամ դուք ինձ կօգնեք ու կհուշեք ինչ եմ մոռացել:
Առաջին օրը, որ եկավ աշխատանքի, իր հետ բերել էր տնային շորեր, հողաթափեր, իր համար բաժակ (ուշադրություն դարձրեք այս մանրուքներին): Ազատ կարող էր օգտվել և' սառնարանից (բայց չէր օգտվում, մի ագամ, որ երկար պետք է մնար, իր հետ ինչ որ բան էր բերել... ջղայնացել էի...), և՛թեյից, և՛սուրճից, և՛քաղցրեղենից (հատուկ դարակ ունենք :)): Մեր տան սեփական բանալի չի ունեցել, միշտ իմն եմ թողել (Առաջին օրը սկեսուրս ամբողջ ոսկեղենը պահել էր լօլ, բայց չգիտեր, որ ամուսինս մեծ գումար է հատուկ դրել դարակում լօլ):
Մեր Քնարիկի պարտականությունների մեջ մտել է երեխայի հետ խաղալ, զարգացնել, զբոսնել, խաղալիքներին հետևել: Ես շեշտում էի, երբ երեխան արթուն է, ուրիշ ոչինչով չզբաղվես: Քնարիկը գալիս էր ժամը 3-ին, երբ տղաս քնած էր լինում, ինքնակամ նստում արդուկ էր անում (հնարավոր էր նաև մեր շորերը): Երբ գալիս տեսնում էի, ասում էր "Ես սիրում եմ արդուկ անել, համ էլ երեխան քնած էր, բա ի՞նչ անեի:" :) Ճաշիկի հետ էլ գործ չուներ, մենք ենք պատրաստել (սա սկզբունքային հարց էր):
Ցավոք սրտի այս պահին հրաժարվել ենք մեր դայակից, բայց շատ ուրախ կլինեմ, եթե իմ փորձը օգնի ծնողներին բալիկի համար մի լավ մարդու/դայակի գտնել:
Նշեմ նաև, որ լինում են գիշերային դայակներ. առանձին ապրող ընտանիքների համար սա փրկություն է: Այսինքն դուք երեխային քնացնում եք, դայակը գալիս է քնած երեխայի մոտ, իսկ դուք ամուսիններով դուրս եք գալիս տանից: Վարձատրությունը նույնն է, միայն ավելանում է հետ գնալու տաքսու գումար, կամ, եթե մեքենա ունեք, կարող եք դուք ուղեկցել տուն:
Ամենակարևորը գիտե՞ք որն է, որ իրենք՝ երեխան և դայակը, իրար պաշտում են, իսկ դու հանգիստ գնում ես աշխատանքի :)
Հ.Գ. ՈՒզում եմ նշել, որ իմ Ալեքսը ինձ թույլ տվեց այսքանը գրել, որովհետև 1:00-5:30 դեռ քնած է :) Իսկ ես հույս չունեի...

Комментариев нет:

Отправить комментарий