Ժամանակին կիսվել էի իմ ուրախությամբ բոլորի հետ
http://armparents.com/2013/03/11/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8/
Այսօր տղայիս հետ նշում ենք մեր հաղթանակի մեկ շաբաթը . հրաժարվել ենք մեր զույգ սոսոներից :) Այոոոո, մենք արեցինք դա, արեցինք միասին՝ ես և իմ գժուկը, արեցինք բազմաթիվ չստացված փորձերից հետո, բազմաթիվ պարտություններից հետո....
Արդեն 3,3 տարեկան իմ տղան համառորեն չէր հրաժարվում իր պոքրիկ ընկերնեից, որոնք օգնում էին միայն քնելուց: Չէր օգնել ո՛չ շունիկը իր ձագուկներով, ո՛չ գող փիսոն, ո՛չ էլ բարի Ձմեռ Պապը՝ նվերներով.... բայց օգնեցին որդերը :) Իմ թույլ տված անզգույշ արտահայտությունը տղայիս մոտ սոսոյից հրաժարվելու ցանկություն առաջացրեց.
- Ալեքս, սոսոյիդ մեջ արդեն որդեր են ապրում :(
-Մամա կլվանաս?
- Ալեքս ջան, արդեն չեն լվացվում էդ դմբոները:
:)
Սա էլ մեր փոքրիկ, բայց արժեքավոր հաղթանակը (նշեմ, որ տղաս որդերից չի վախենում):
Ինձ թվում է, որ կծու քսելուց, կամ կորցնելուց և հիսթերիաներից խուսաբելու լավ տարբերակ ստացվեց :)
Հաճույքով կկարդամ Ձեր մեկնաբանությունները:
Комментариев нет:
Отправить комментарий