Պատմություն 5
Սկսվեց մեկ ուրիշ կյանք, որտեղ ես պատասխանատու էի մի փոքրիկ, անմեղ, հրաշք բալիկի համար:
Ալեքս ջան, դու ծնվել ես 52 սմ և 3.400կգ: Այնքան խելոք ու հանգիստ բալիկ էիր, նույիսկ փորիկի, ատամիկի խնդիրներ չենք ունեցել : Աճել/մեծացել ես շատ արագ, 6.5 ամսականում առաջին ատամիկդ ես ծակել, 1.1 տարեկանում առաջին անգամ ինքնուրույն քայլել ես, 1.9-ում սկսել ես խոսել ու խոսել ես շատ պարզ:
Առաջին ճամփորդությունդ եղել է 2 ամսկանում ՝ Իջևան :)
( Այնքան բարդ է 4 տարվա լեցուն կյանքդ հակիրճ ներկայացնել)
Առաջին ճամփորդությունդ եղել է 2 ամսկանում ՝ Իջևան :)
( Այնքան բարդ է 4 տարվա լեցուն կյանքդ հակիրճ ներկայացնել)
Առաջին լուրջ նկարդ 03.11.2011թ. ( ձուկ է՝ իր աչքով, պոչիկով և թևիկով) |
Առաջին նամակդ Ձմեռ պապիկին |
4 տարեկան տղամարդուկս Ձմեռ պապիկից բիլիարդ ու հոկեյ է ուզել |
Մանկապարտեզում հանձնարարել են լուսաֆոր նկարել, իսկ քանի որ դու շատ խելացի բալիկ ես, լուսաֆորը նկարել ես << Մարդկանց ճանապրհին, կապույտ գիծը դա հոսանքի լարն է, որի ծայրը խճճված է >> :D հունվար 2014թ |
Մայրիկդ՝ քո աչքերով :)) |
Комментариев нет:
Отправить комментарий