Հիմա ես դժվար կացության մեջ եմ.
Ինչպե՞ս զբաղացնեմ 4 տարեկան տղայիս: Նստել չի սիրում, նկարել/ներկելու մասին լսել չի ուզում, պլաստիլինը միայն ճիճու սարքելու համար է (մանկապարտեզում Գագուլն է քո փոխարեն նկարում ու ծեփում), հեքիաթ միայն լսել է սիրում, այն էլ բացառապես մեքենաների մասին....
... իսկ մենք մյուս տարի պետք է դպրոց գնանք: Չէ, իմ փոքրիկը իրոք փոքրիկ է, խաղից բացի ուրիշ ոչինչ: Ուրեմն մենք էլ կխաղանք :)
Զարգացնում ենք հիշողությունը
1. Պոդնոսի մեջ տարբեր մանր մունր իրեր դրեք, թող երեխան ուշադիր նայի ու մտապահի: Երբ կշրջվի, վերցրեք մեկը և պահեք: Երեխան պետք է հիշի, թե որ իրն է բացակայում:
2. Որոշակի հերթականությամբ իրեր շարեք, երեխան պետք է հիշի հերթականությունը: Երբ կպպտվի, մի քանի իր փոխեք տեղերով և նա պետք է հիշի թե շարքում ինչ խախտում կա:
3. Պատրաստում եք մի քանի գունավոր բաժակ ( մենք վերցրել ենք մեր լոտո խաղիղ, դուք կարող եք ուրիշ բան մտածել. լինում են է բուրգ կառուցելու կամ ավազով խախալու գունավոր տարրաներ) տակը դնում եք որոշակի նկարներ, կամ իրեր, խառնում եք տեղերով: Երեխան պետք է հիշի և ցույց տա ասենք կարմիրի տակ ինչ նկար էր, կապույտի տակ ինչ նկար էր ԿԱՄ դուք եք հարցնում (մեր դեպքում) -Վինիի նկարը որ գույնի տակ էր:
Նոր գիտելիքներ
4. Կանգնում եք իրարից հեռու իրար գնդակ եք գցում, ամեն գցելուց մի հարց եք տալիս, բռնելուց` պատասխանում հարցին: Խաղում եք հերթով` մեկ դուք եք գցում, հարց տալիս, մեկ բալիկն է գցում ու հարց տալիս: Ես սկսում եմ պրիմիտիվ հարցերից, հետո բարդացնում եմ, օրինակ` 1. Ի՞նչ գույն ես սիրում, 2. Ի՞նչ ես սիրում ուտել, 3. Ի՞նչ մեքենա ես սիրում ......4. Ի՞նչ ջրային կենդանիներ կան, 5. Տնային կենդանիները որո՞նք են, 6. Տարվա եղանակները, 7. Կենդանիների խմբերը, 8. Օրը քանի՞ ժամ ունի, 9. Մարդու զգայարանները .......... և այլն և այլն: Բնականաբար նորանոր հարցեր եմ հորինում ու սովորում: Ստացվում է համ խաղ, համ դաս:
5. Քանի որ մեր բոլոր հեքիաթները մեքենաների մասին են և դրանք ստիպված հորինում եմ բացառապես ես, փորձում եմ դրանց միջոցով էլ մի ավել բան սովորեցնել: Օրինակ` մեքենան նստում է հրթիռ ու թռչում տիեզերք, որտեղ կան Մարս, Յուպիտեր, ...., մոլորակները, որտեղ շողում է արևը, որի ճառագայթները..... օդ չկա, ձգողականություն չկա..... և այլն և այլն:
6. Իմ մանկության խաղը` տաք ու սառը :) Ես սա ավելի մոդեռն եմ դարձրել:
Երեխան դուրս է գալիս սենյակից, դուք հենց այդ նույն սենյակում պահում եք մի որևէ իր, անշուշտ երեխային հասանելի տեղերում և բալիկին ներս հրավիրում: Երեխան սկսում է անցնել սենյակում տեղադրված իրերի` պահարանների, բազմոցի... ինչ որ կա, մոտով: Եթե թաքստոցից հեռու է ասում եք " սառն է" (այսինքն էդտեղ ոչինչ չկա, պետք է շարունակի փնտրել), երբ մի փոքր մոտենում է, ասում եք " գոլ է" կամ " տաք է" ես նույնիս ասում եմ "եռման է", եթե հենց ճիշտ տեղին է հասել :))) Այս ընթացքում տղայիս հուշմ եմ պահված առարկայի որակական հատկանիշները, թաքստոցի տեղը .... Օրինակ` փափուկ է, պինդ է, երկաթից է, պատռվող է կամ դա օգտագործում են "այս ինչ" բանի համար և այլն և այլն:
( Անկեղծ ասած դեռ մեքենաների պահն է միայն լավ ստացվում :D )
7. Թե ինչ բարդության հարցեր կքննարկեք, կախված է ձեր բալիկի հետաքրքրություններից ու ունակություններից: Բայց հիշեք, չափը անցնել պետք չի, երեխաներին չծանրաբեռնեք, պետք չի, իմ սուբյեկտիվ կարծիքով տառեր, գրել, կարդալ սովորեցնել պետք չի, չէ՞ որ նրանք պետք է դեռ դպրոց գնան , դպրոցի անելիքը թողեք իրենց:
Խնդրում եք դուք էլ ձեր մեթոդները ավելացրեք խաղերի միջոցով ինչ որ բաներ սովորելու:
P.S. Վերջ !!! Հիմա հանգիստ խղճով կարող են ինձ գործից հեռացնել :D
http://armparents.com/2014/02/28/%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%A6%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%B0%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC/#more-12989
http://armparents.com/2014/02/28/%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%A6%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%B0%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC/#more-12989