среда, 2 апреля 2014 г.

Фантазер

-Մամ պորտիկս ինչիա կապած, բա որ քանդվի ինչ կլինի, բա չի ծակվի ???

Վերջերս բարկանում էի վրադ... ձեռքդ բարձրացրիր, որ խբես ինձ :(
Բարկացած ու զարմացած նայեցի վրադ:
- Ալեքսանդր, ինչ ես անում ?
2 վայրկյան մտածելուց հետո.
- Մամ գոռում եմ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ, ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ:

Նկարչության ժամ է : Թղթի վրա խզբզեցիր ու հիացած ինձ ես ցույց տալիս.
-Ալեքս ջան, սա խզբզել ես, գեղեցիկ բան նկարի:
-Չէ մամ, սա եկկողմանի քամիա:
- Դե որ քամիա, ուրեմն մի հատ ծառ նկարի, որի տերևները քամին քշում տանումա:
-Մաաաա, ախր նենց ուժեղ քամիա, որ ծառն էլ արդեն քշել տարելա....

Նույն շարքից.
- Ալ, Մասիս սարն ես նկարել? Արի արև էլ նկարի, թող ուրախ պայծառ օր ստացվի:
- Մամ, իմ նկարում գիշերա !!! ու անձրևա !!!!

Միևնույննա սիրելի զբաղմունքդ մնում են մեքենաները, նույնիսկ նկարներում ...


Մեր ծառերի ճյուղերը, չգիտես ինչու, դեպի ներքև են աճում






:)

Комментариев нет:

Отправить комментарий