Որպես սկիզբ
Ալեքս բարև :) Քանի որ քո մայրիկը չի փայլում աշխատասիրությամբ, ես քո ծնունդից միայն 4 տարի անց նախաձեռնեցի այս բլոգը ստեղծել: Չեմ ուզում քո խելացի մտքերը, երևակայությունդ, հումորդ միայն մեր ընտանիքին ուրախություն պատճառի: Ուզում եմ հենց դու, երբ կլինես արդեն հասուն տղամարդ, կարդաս ու "մասնակից" լինես մանկությանդ ընթացքին :)
Ես կփորձեմ մի քանի հատված պատմել իմ ու քո անցած ճանապարհը:
Պատմություն 1
Ալեքս, դու մեծ սիրո արդյունք ես, գիտես?
....մենք Գագի հետ սիրահարվեցինք 2001-ի մայիսին և ամուսնացանք միայն 2008-ի նոյեմբերի 2ին: Միասին ենք անցել մեր գիժ պատանեկությունը, ունեցել ենք արկածներով լի երիտասարդություն:
Մեր ամուսնությունից հետո շատ դաժան փորձություններ էին մեզ սպասվում, բայց ամեն ինչ մոռացվեց, երբ ես իմացա, որ հղի եմ: Ինչու միայն ԵՍ??? Որովհետև նախատեսվում էր մոտ օրերս Գառնիում ժայռամագլցում կազմակերպել, իսկ ես չէի կարող բաց թողնել այն :) .... ու լռեցի... դմբո էի: Առաջին էքստրիմդ եղել է, երբ 2-3 շաբաթական հղի էի:
Արդեն ապրիլի 9-ին՝ իմ ծննդյան օրը, բոլորն իմացան, որ մենք հրաշքի ենք սպասում :)
Պատմություն 2
Ես ու հայրդ շատ շատ աղջիկ էինք ուզում ունենալ և վստահ էինք, որ աղջիկ է ծնվելու: Մի քանի ամիս սիրել, խոսել եմ հետդ իփրև աղջիկ, նույնիսկ անուն էի որոշել, պոչիկ էի կապում ու թիթիզ շորիկներ էի հագցնում իմ պատկերացումներում: Բայց արի ու տես, որ հերթական սոնոն... մեկ էլ հոպ - ՏՂԱ... Մեղավոր եմ քո առաջ՝ լացել եմ... նույնիսկ հետադարձ ճանապարհին մի փոքրիկի տեսանք, շաաատ խուճուճ մազերով, օդուվանչիկի պես: Գագը ասաց.
- Լավ, տղա, ուրեմն տղա, գոնե էսպիսի մազերով լինի:
Իսկ դու? Իսկ դու իմ արև, իմ հրաշք բալիկ 9 ամիս ինձ ոչ մի անգամ նեղություն չես տվել, ես վայելել եմ իմ հղիությունը, յուրաքանչյուր վայրկյանը, յուրաքանչյուր պահը: Ես հպարտ էի : Ես ցից փորիկով էի: Ես երջանիկ էի:
Պատմություն 3
2009-ի դեկտեմբերի 8-ին՝ երեկոյան, մենք հասանք հիվանդանոց: 24:00-ին արդեն փորձում էիր և դեկտեմբերի 9-ի առավոտյան 3:20 լույս աշխարհ եկար դու՝ Գալստյան Ալեքսանդր Գագիկի ( Գ.Ա.Գ.): Ասեմ, որ ընթացքում շատ հումորային պահեր են եղել, բայց ինձ զսպեմ և չարձանագրեմ :D Հուսամ հետագայում, երբ քեզ կհետաքրքրի, հիշողությունս տեղը կլինի դեռ և ես կպատմեմ :D
... Ծնվեցիր դու, ով փոխեց իմ կյանքը, ով ստիպեց վերաարժևորել կյանքս, ով լույս ու հույս բերեց իր հետ: Ես դարձա մայրիկ :) 4 տարի անց , այս պահի դրությամբ գնահատում եմ ինձ, որպես լավ մայրիկ :D Կանցնի ժամանակ և դու ինքդ գնահատական կդնես ;)
Չեմ ուզում լիրիկական շեղումներ մտցնեմ գրածիս մեջ, պարզապես ասեմ. դու ես իմ կյանքը, իմ ապրելու իմաստը, ես քեզ շատ եմ սիրում Ալեքս: Ես չգիտեմ ոնց եմ ապրել առանց քեզ ...
Պատմություն 4
Ինչու Ալեքսանդր?
Քո 2 պապիկների անունն էլ Սամվել է, շատերն էին սպասում, որ կծնվի Սամվել, բայց ծնողներդ ուրիշ ճանապարհ ընտրեցին:
Առաջին անգամ, երբ խոսեցինք Գագի հետ քեզ անուն տալու մասին, իմ մտքում հենց Ալեքսանդր անունն էր պտտվում: Հենց առաջին իսկ պատասխանը Գագի եղավ՝ Ալեքսանդր :) Շատ ավելի ուշ քննարկվեց նաև Դանիել տարբերակը, բայց շատ շուտ մոռացվեց: Եվ Ալեքսանդրը մրցակիցներ չուներ:
Այնքան ուժ, հզորություն կա այդ անունի մեջ.... Եղիր արժանի կրողը: