понедельник, 28 ноября 2016 г.

Երկար ժամանակ է ինչ չեմ գրել ....
Իսկ դու արդեն  դպրոցական ես , արդեն գիտես գրել, կարդալ:

Սեպտեմբերի 1
Շատ հագեցած է անցել առաջին դասարանդ:

Բոլոր իմ վախերը և մտահոգությունները,կապված
սովորելուդ հետ, փաստորեն արդարացված էին :)

Մեր առաջին ուսուցչուհին՝ Թ.Միրզոյան
Սեպտեմբերի 1





















Դժվար տրվեց առաջին կիսամյակը, բայց ի պատիվ քեզ, տարեվերջին ամեն ինչ ընկավ իր տեղը: Ալեքս , գիտես, դասարանի ամենաչարուկն ես, ամենաշարժունն ես: Իսկ գիտես ծնողական ժողովին ումից են բողոքում ? :)))

Ա տառի շնորհանդես




Այ այս խորամանկ աչուկները ամեն ինչ ասում են չէ?

Ահա, անկարգ ես, բայց հրաշք ես, անհատականություն ես: Երանի կարողանայի բոլոր մտքերդ գրի առնեի, երևակայությանդ թռիչքը փոխանցեի ....

թե ոնց ես Ֆրանսիայից ...Դուբայից վերադարձել Հայասատան, ինչա պատահել ճանապարհին

պարզել եմ, որ Դուբայում ապրող եղբայր ունես,

ԱՄՆ-ում ապրող հայրիկ








Երդման արարողություն
Դուք դարձակ փոքրիկ միրիջանյանականներ:
Ձեր երդման արարողություն է նկարում: Բոլորը կենտրոնացած են... իսկ դու իմ պստիկ բլոճիկն ես :D


Գիրք նվիրելու օրը



Նոր տարի 2016

          Մի օր ոգևորված էիր տուն եկել: Պատմում էիր, որ ուսուցչուհին պատմել է, որ շատ տարիներ առաջ ջրհեղեղ է եղել և Հրազդանի կիրճում արջին խեղդվելուց փրկել են, ինչ ուժեղ ու անվախ է եղել այդ մարդը:
Եվ էստեղ սկսվում է հեքիաթը: Այդ հերոսը քո հայրիկն է եղել :)) Տարիներ առաջ, երբ հայրդ 18 տարեկան էր, աշխատում և սովորում էր փրկարարի մասնագիտություն, այդ օրը բազում մարդկային կյանքեր փրկելուց բացի օգնել էր բրդոտ արջին՝ վտանգելով իր կյանքը: Այս պատմությունը շատ էր հետաքրքրել ընկերներիդ և հայրիկդ մի
գեղեցիկ օր հյուրընկալվեց ձեր դասրանում:


Պատմեց այդ օրվա իրադարձությունները՝ հերթականությամբ և բոլոր մանրամասներով:






Երեխաները շատ ոգևորված էին, իսկ դու՝ հպարտ:







        Ալ ջան, երբ ես էի դպրոցական, ուսումնական կիսամյակները այնքան դանդաղ էին անցնում, թվում էր՝ սեպտեմբերից մինչև մայիս մի հավերժություն է: Հիմա իմ բալիկնա դպրոցական: Երեկ էինք սեպտեմբերի մեկը նշում, իսկ այսօր արդեն հրաժեշտ ես տալիս այբբենարանիդ;