четверг, 8 октября 2015 г.

Դեսից դենից մի քիչ մի քիչ :D

-Մամ, որ մեծանամ քեզնից լավն եմ դառնալու:
-Ես վատն եմ Ալեքս?
-Դու լավ չես ավտո քշում, ինձ հա ասում ես սուս մնա, մի խանգարի: Ես որ մեծանամ, շատ լավ եմ քշելու ու քեզ կթողնեմ խոսել:

- Մամ, էն որ մերոնքական չի, էդ ովա????
- Անծանոթը?!

- Դեղձի փոքր ֆիրման ո՞րն էր
- Ծիրա՞ն


- Մամ, որ ծերանաս քո փորիկի մեջ էլա քույրիկ լինելու:
- Ալեքս, ծերանալը ի՞նչ կապ ունի, տատիկներն են բալիկ ունենում, թե մամաները
- Մամ, դե որ ծերանաս ու ՉՄԱՀԱՆԱՍ, պետքա փորիկումդ աղջիկ մեծանա:
- Ալեքս բալիկներ ծերությունից չեն ծնվում, բալիկները ծնվում են, երբ մաման ու պապան իրար շատ սիրում են: Տե՛ս, դու ծնվել ես չէ՞:
- Հիմա ի՞նչ, դու էլ պապային չես սիրում, ես քույրիկ չեմ ունենալու .....




Այս ամռանը դու փորձեցիր նաև ադրենալինի համը:
 Դե փաստը մնում է փաստ, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, և երբ շատ մեծեր անդունդի ծայրին կանգնած հետ են քաշվում, դու, քեզ հատուկ քաջությամբ, առաջ ես քայլում:



Առաջին թռիչքդ zipline -ով
 https://www.youtube.com/watch?v=TMIHPSkFoZ8


https://www.youtube.com/watch?v=wEBeQXbXHXA