среда, 17 декабря 2014 г.

Աղջիկներին նեղացնել չի՛ կարելի

Աշխատանքից գալիս եմ տուն և լսում անսպասելի  լուր. 
մանկապարտեզում խբել ես մի աղջկա փորի և լացացրել :( 
Բնականաբար այդ աղջկա մայրիկն էլ խիստ նեղվել է:

Ոչ պակաս նեղվեցի նաև ես :( 

Ճիշտ է, նույն օրը նաև քեզ էին վնասել, հրել էին և գցել, ողնաշարիդ հատվածում երկարավուն վերք էր առաջացել, բայց ես քաջ, ազնիվ ու հզոր տղամարդ եմ դաստիարակում: 

Եվ որոշեցի ոչ թե ես գնամ 5 տարեկան երեխաների հետ հարցեր լուծելու, այլ դու ինքդ գնաս աղջկանից ներողություն խնդրելու:

Միասին գնացինք խանութ մազակալ գնելու :) 

Ապրումներդ շատ խորն էին.

- Մամ, ինքը չի ուզի նվերը, չի վերցնի: Մամ, որ չվերցնի քեզ կնվիրեմ, հա՞: 
Մամ, բայց ես ուզում եմ քեզ նվիրել: Մամ, բայց կարողա չվերցնի: 

Սխալ ես գործել՝ սովորիր ներողություն խնդրել: 

Հաջորդ առավոտյան , չուզելով!!! բայց մազակալով, տատիկի հետ գնում եք մանկապարտեզ:

Նվերը հասնում է հասցեատիրոջը :)

Տղես, սխալներ բոլորս ենք գործում, կարևորը հետո հասկանալ, ընդունել ու ներողություն խնդրելն է :) Նաև դրանում է  տղամարդու հզորությունը !!!









четверг, 11 декабря 2014 г.

Իմ մեծ տղան արդեն 5 տարեկան է 


8.12.2014



Իմ մեեեծ տղա, արդեն 5 տարեկան ես, արդեն մայրիկին ու հայրիկին ընկեր ես, արդեն հասուն ու կշռադատված մտքեր ու կարծիքներ ես արտահայտում.... 
բայց սերդ մեքենաների հանդեպ դեռ նույնն է մնացել :) 

Դե որ այդպես է, ես ել որոշեցի  ծննդյանդ օրը հեքիաթի վերածել` քո  հեքիաթի: 


Նախ միասին պատրաստեցինք օրացույց, որ օրերը ջնջես ու ինքդ հաշվես մնացած 
օրերի քանակը: Ի դեպ առաջին անգամ էիր քանոն օգտագործում :)
Ծաղրածուից, սրճարանից էլ ինքդ հրաժարվեցիր, մանկապարտեզում նշելուց էլ հրաժարվեցիր ............
երևի, իրոք, արդեն մեծ ես ? 
Տոնդ նշելու ենք տանը՝ այս անգամ միայն քույրիկներիդ ու եղբայրներիդ հետ: 


.... իսկ մայրիկը ավելի բարդ գործ էր անում:
Մի քանի օր թուղթ եմ տպել,  կտրատել, սոսնձել, կպցրել, կարել, պատռել.... Գաղտնի ...  երբ դու  քնած էիր :) 

Այս գիշեր սպասվում է կարևորը. պետք է զարդարեմ սենյակը, որ առավոտ շուտ արթնանաս ու հայտնվես հեքիաթում: 

 



9.12.2014
Ալեեքս, իմ կյանք, իմ արև, իմ հարստություն, իմ հպարտություն զգացմունքներս այնքան շատ են, անհնար է նկարագրել; Այսօր միասին մի կյանք ապրեցինք ....

Նախորդ անքուն գիշերը արդարացվեց; Ես, Գագը ու տատիկը կատարեցինք մեր միսսիան :D



Այս կախված մեքենաները նույնիսկ պարում, իսկ ծաղիկները խշխշում էին կոնդիցիոների ստեղծած օդի հոսանքի տակ :

Իրոք հեքիաթային էր :)



Գորգ էիր ուզում (տափակ չանապարհներ), բայց որ ամեն ինչ "կանգնած" լինի: Ստեղծեցինք :)


Առավոտյան շոկը ապահոված էր :)
Արթնացանք, արթնացրինք, հայրիկիդ ձեռքերով պատրաստած իսկական լուսաֆորը վառեցինք, ապարատները պատրաստեցինք ու կանչեցինք :D 
Վազելով եկար, փաթաթվեցիր ոտքերիս ու ..... ու լռություն, զարմանք, շոկ, հիացմունք; 10 րոպե պահանջվեց քեզնից, որ ուշքի գաս ու մոտենաս այնքան սպասված գորգին ու " կանգնած " նշաններին: 


- Ալեքս, տորթիկ չունենք, ոչինչ?
- Հա, ոչինչ
- Բա մոմ չես փչելու? Ոչինչ, որ պիցային մոմերը դնենք?
- Հա, ոչինչ:

Հաջորդ անակնկալը սպասվում էր երեկոյան:


- Ալեքս երազանք պահիր, մոմերդ փչելուց:
- Մամ, ես պահեցի, որ մի հարկանի домик ունենանք, ծխնելույզով, սուր տանիքով !!!!

Տարիներ անց, երբ ինքդ կկարդաս սա, կհամոզվես, որ երազանքները իրականանում են:

Օրդ լի էր էմոցիաներով, ուրախությամբ, բազում նվերներով: 
Բայց քնելուց քեզ ընկերակցեցին միայն այս մեքենաները :) 

Մեր համեստ, բայց անակնկալներով լի խնջույքը ստացվեց :)

(Մյուս տարվա համար արդեն նոր գաղափարներ են ծնվել)

Ալեքս ջան,
Սիրում եմ քեզ ...

Այս պատմությունը տեղ գտավ նաև Հայ Ծնողների Ակումբի բլոգում

http://www.armparents.com/2014/12/12/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%D5%9D-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AE%D5%B6/