среда, 17 декабря 2014 г.

Աղջիկներին նեղացնել չի՛ կարելի

Աշխատանքից գալիս եմ տուն և լսում անսպասելի  լուր. 
մանկապարտեզում խբել ես մի աղջկա փորի և լացացրել :( 
Բնականաբար այդ աղջկա մայրիկն էլ խիստ նեղվել է:

Ոչ պակաս նեղվեցի նաև ես :( 

Ճիշտ է, նույն օրը նաև քեզ էին վնասել, հրել էին և գցել, ողնաշարիդ հատվածում երկարավուն վերք էր առաջացել, բայց ես քաջ, ազնիվ ու հզոր տղամարդ եմ դաստիարակում: 

Եվ որոշեցի ոչ թե ես գնամ 5 տարեկան երեխաների հետ հարցեր լուծելու, այլ դու ինքդ գնաս աղջկանից ներողություն խնդրելու:

Միասին գնացինք խանութ մազակալ գնելու :) 

Ապրումներդ շատ խորն էին.

- Մամ, ինքը չի ուզի նվերը, չի վերցնի: Մամ, որ չվերցնի քեզ կնվիրեմ, հա՞: 
Մամ, բայց ես ուզում եմ քեզ նվիրել: Մամ, բայց կարողա չվերցնի: 

Սխալ ես գործել՝ սովորիր ներողություն խնդրել: 

Հաջորդ առավոտյան , չուզելով!!! բայց մազակալով, տատիկի հետ գնում եք մանկապարտեզ:

Նվերը հասնում է հասցեատիրոջը :)

Տղես, սխալներ բոլորս ենք գործում, կարևորը հետո հասկանալ, ընդունել ու ներողություն խնդրելն է :) Նաև դրանում է  տղամարդու հզորությունը !!!









четверг, 11 декабря 2014 г.

Իմ մեծ տղան արդեն 5 տարեկան է 


8.12.2014



Իմ մեեեծ տղա, արդեն 5 տարեկան ես, արդեն մայրիկին ու հայրիկին ընկեր ես, արդեն հասուն ու կշռադատված մտքեր ու կարծիքներ ես արտահայտում.... 
բայց սերդ մեքենաների հանդեպ դեռ նույնն է մնացել :) 

Դե որ այդպես է, ես ել որոշեցի  ծննդյանդ օրը հեքիաթի վերածել` քո  հեքիաթի: 


Նախ միասին պատրաստեցինք օրացույց, որ օրերը ջնջես ու ինքդ հաշվես մնացած 
օրերի քանակը: Ի դեպ առաջին անգամ էիր քանոն օգտագործում :)
Ծաղրածուից, սրճարանից էլ ինքդ հրաժարվեցիր, մանկապարտեզում նշելուց էլ հրաժարվեցիր ............
երևի, իրոք, արդեն մեծ ես ? 
Տոնդ նշելու ենք տանը՝ այս անգամ միայն քույրիկներիդ ու եղբայրներիդ հետ: 


.... իսկ մայրիկը ավելի բարդ գործ էր անում:
Մի քանի օր թուղթ եմ տպել,  կտրատել, սոսնձել, կպցրել, կարել, պատռել.... Գաղտնի ...  երբ դու  քնած էիր :) 

Այս գիշեր սպասվում է կարևորը. պետք է զարդարեմ սենյակը, որ առավոտ շուտ արթնանաս ու հայտնվես հեքիաթում: 

 



9.12.2014
Ալեեքս, իմ կյանք, իմ արև, իմ հարստություն, իմ հպարտություն զգացմունքներս այնքան շատ են, անհնար է նկարագրել; Այսօր միասին մի կյանք ապրեցինք ....

Նախորդ անքուն գիշերը արդարացվեց; Ես, Գագը ու տատիկը կատարեցինք մեր միսսիան :D



Այս կախված մեքենաները նույնիսկ պարում, իսկ ծաղիկները խշխշում էին կոնդիցիոների ստեղծած օդի հոսանքի տակ :

Իրոք հեքիաթային էր :)



Գորգ էիր ուզում (տափակ չանապարհներ), բայց որ ամեն ինչ "կանգնած" լինի: Ստեղծեցինք :)


Առավոտյան շոկը ապահոված էր :)
Արթնացանք, արթնացրինք, հայրիկիդ ձեռքերով պատրաստած իսկական լուսաֆորը վառեցինք, ապարատները պատրաստեցինք ու կանչեցինք :D 
Վազելով եկար, փաթաթվեցիր ոտքերիս ու ..... ու լռություն, զարմանք, շոկ, հիացմունք; 10 րոպե պահանջվեց քեզնից, որ ուշքի գաս ու մոտենաս այնքան սպասված գորգին ու " կանգնած " նշաններին: 


- Ալեքս, տորթիկ չունենք, ոչինչ?
- Հա, ոչինչ
- Բա մոմ չես փչելու? Ոչինչ, որ պիցային մոմերը դնենք?
- Հա, ոչինչ:

Հաջորդ անակնկալը սպասվում էր երեկոյան:


- Ալեքս երազանք պահիր, մոմերդ փչելուց:
- Մամ, ես պահեցի, որ մի հարկանի домик ունենանք, ծխնելույզով, սուր տանիքով !!!!

Տարիներ անց, երբ ինքդ կկարդաս սա, կհամոզվես, որ երազանքները իրականանում են:

Օրդ լի էր էմոցիաներով, ուրախությամբ, բազում նվերներով: 
Բայց քնելուց քեզ ընկերակցեցին միայն այս մեքենաները :) 

Մեր համեստ, բայց անակնկալներով լի խնջույքը ստացվեց :)

(Մյուս տարվա համար արդեն նոր գաղափարներ են ծնվել)

Ալեքս ջան,
Սիրում եմ քեզ ...

Այս պատմությունը տեղ գտավ նաև Հայ Ծնողների Ակումբի բլոգում

http://www.armparents.com/2014/12/12/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%D5%9D-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AE%D5%B6/





среда, 24 сентября 2014 г.


Ես արդեն 4 պապա ունեմ !!!

Հիշում էս չէ նախորդ պոստերից մեկում պատմել էի, որ 2013-ի ամռանը ոնց էիր "հայրիկ" փնտրում անծանոթ մարդկանց մեջ.

-Մամ, սա իմ պապանա?
http://alexgalstyan.blogspot.com/2014/02/d-2013-30-35.html


2014 թվական, օգոստոս, Բաթումի:

- Մամ, ես արդեն 4 պապա ունեմ !!! Գագոն, Հայկոն (հորեղբայրդ), Գարիկը (կնքահայրդ) ու Էդոն ( իմ մտերիմ դասընկերը և քո նոր խաղընկերը )

Հենց էսպես ել 10 օր հանգստացել ենք

Առավոտյան արթնանում էիր որքան հնարավոր է շուտ, դուրս էիր գալիս բակ, գոռում.

-Էդոոոոոոոո

Հետո վազելով բարձրանում իրենց սենյակ:

Եվ սկսվում էր շենքի բնակիչների օրը :)))


Հենց էսպես էլ 10 օր
հանգստացել ես` տեղ
ունենալով քո նոր ընկերոջ գլխին :)))



Իսկ հիմա վատագույնի մասին.

Խեղդվում էինք.... խեղդվում էինք երեքով ....


Ալիքները սկսեցին մեզ տանել ափից հեռու... լողալ չէր ստացում...

ափից հասան օգնության ...

Ինչ լավ է, որ ոչինչ չհասկացար, ծիծաղում ու խաղում էիր:

Միայն արդեն ափին նստած` լացում էիր իմ կորած կոշիկի համար, որը ալիքը ոտքիցս տարել էր:

- Ուրա իմ մամայի սիրուն կոշիիիիկըըըը, թող հետ բերի ալիքը իմ մամայի ՍԻՐՈՒՆ կոշիիիկըըը:

Հաջորդ օրը, հայրիկի միջամտությամբ, մայրիկը ուներ նոր կոշիկ :)






среда, 16 июля 2014 г.

Վերջապես

Վերջապես հասունացավ պահը և մենք քեզ կնքեցինք :)
4.7 տարեկանում վերջապես կնքվեցիր...
կնքվեցիր Տաթևում: 
Գիտես ինչ կարևոր էր ինձ համար? Այս ընթացքում փորձություններ եղան, խանգարող հանգամանքներ , դժբախտ դեպք.... Գագը կորցրեց իր ընկերոջը... Բայց հավատքով լցված՝ մենք ճամփա ընկանք, մենք ուխտ ունենք, մենք մեր տղային պետք է կնքեինք: 

Շատ հոգնեցուցիչ ճանապարհից հետո, 2 օր չուտելուց , նույնիսկ ջերմելուց հետո պատվով դուրս եկար այս ճամփորդությունից :) Ապրես :)



Գարիկ՝ կնքահայր, մեծ ընկեր, եղբայր, խորհրդատու, լավ մարդ :)
Ձեր սերը փոխադարձ է !!! 
- Ալեքս, Գարիկը այսուհետ քո կնքահայրն է, քո երկրորդ պապան:
.... մտորումներից հետո՝ Գարիկին.
- Պապ, այ պապ, ուրեմն, որ ես փոքր էի, մի հատ մեքենա ունեի .....
:))))








Երկար ճանապարհից հետո, շատ էիր հոգնել (երևի վախն էլ իր տեղն ուներ) և կնքվելու ցանկություն բացարձակ չունեիր... իսկ արարողությունը արդեն սկսվել էր: Էլ պապիկը, էլ հայրիկը , մնացած հյուրերը փորձում էին համոզել.... չէ որ չէ.... 
Գիտես ինչը փրկեց իրավիճակը?  Խոստացա, որ Գարիկը քեզ խաչ է նվիրելու :) 




Եվ այս պահից սկսած անդադար ուսումնասիրում էիր արդեն սիրելի դարձած խաչդ :)


Գարիկ, ինչպես ասաց հայր սուրբը, առաջին գործդ պետքա տերունական աղոթքը սովորեցնելը լինի ( ինձ մոտ չի ստացվել : ) )








էս թիթիզ бабочка-ներն էլ պապայիդ միտքնա  :) 
Ափսոս երեքով նկար չունենք ....

Տաթևում գիշերելուց հետո, հաջորդ օրը հետ վերադարձանք: Ճանապարհին եղանք Սատանի կամուրջում, Խնձորեսկի ճոճվող կամուրջով անցանք.... Ցնցող տպավորություններով ու մեծ բավականություն ստացած՝ վերադարձանք տուն:
 ... մեռոնից հանելուց էլ մի լաաաավ լողացրինք :)



Դե, տղես, Աստծու ձեռքը գլխիցդ անպակաս, անփորձանք, երջանիկ, հաջողակ ու անհոգ կյանք ունենաս :*


среда, 18 июня 2014 г.

COWBOY PHOTOSHOOT
ապրիլ 2014

Կայացավ մեր 3-րդ լուսանկարահանումը: Եվ ինչպես քմահաճ պրոֆեսիոնալ ՝ աշխատանքի սկզբում լուսանկարչից պահանջում էիր նայել նկարները... հետո հավանաբար գոհացար ու հանգստացար :)
Մենք այդ օրը հաճույք ստացանք քո աշխատանքից, և լուսանկարչի հիացմունքի խոսքերը ևս մեկ առիթ տվեցին հպարտանալու տղուկովս: 
Հատուկ շնորհակալություն մեր քույրիկներին և լուսանկարիչ Էդգար Բարսեղյանին՝ համբերատար աշխատանքի համար:

.... ստացվեց այսպիսի պատմություն
























среда, 14 мая 2014 г.

Արամայիս` մեր պատիժ

- Մամ, մեքենայի աԳը պոԳվելա... կոԴրվելա:
- ՌոԲոԴս կորելա...
- Ալեքս, ինչու ես էդպես խոսում?
-Մամ, Արամայիսնա տենց խոսում:


-Ալեքս քիթիկդ մի մտիր, էլի Արամայիսից ես սովորել?
- Այո մամ, բայց ինքը բոբոշները ուտումելա!!!!! էն լղոզված ծայրերովն էլ !!! 
( Sorry :) )


- Լեքս, ինձ ես շատ սիրում թե մեքենաներդ ?
- Մամ Արամայիսին ու մեքենաներս եմ շատ սիրում:

!!!!!! դեռ երկար քեզ կհիշացնեմ սա !!! 

- Էսոր ես տխուր եմ. իմ ախպՈՐՈՉԸ չէր եկել մնգո:

- Մամ, Արամայիսը չարա ու իրա հետ հետաքրքիրա !!!!!

Թեմայից դուրս.

- Ալեքս, բա խանութում երեխաներ վաճառում են? ,-հարցնում եմ ես արդեն հոգնած՝ " Մաման պապան քեզ քույրիկ չեն առնում?" հարցից:
-Ոչ, խանութում խաղալիքներ ու ուտելիքներ են վաճառում:
-Բա երեխաները որտեղից են ծնվում?
- Մմմմմմ, կոլյասկայից???
Հաջորդ օրը.
- Մամ, ես գիտեմ բալիկները մամայի փորիկից են ծնվում:

Օ-օ, տեսնես սադիկում ինչեր եք քննարկում :D

среда, 16 апреля 2014 г.

Մեր բանվորը

Դարը փոխվել է, նույնիսկ նոր լեզու առած երեխաները մտածում են դառնալ ծրագրավորող, 

բանկիր, բժիշկ..... 

......Այ բալես,  բայց ինչի ԲԱՆՎՈՐ ??????????????? Ինչի ախպատարի վարորդ ??????????

Բա իմ երազանքները ովա կատարելու, բա ռեժիսորն ու դերասանը ովա դառնալու?

- Մամ, վե'րջ, էլ բանվոր չեմ, արդեն  ուղղակի բալիկ եմ :)))

 .... դե փառք Աստծո